Նոյեմբերի 28-ին, ժամը 19.50-ին ահազանգ է ստացվել, որ ացետոնից թունավորումով Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոցային համալիր է տեղափոխվել Վանաձորի բնակիչ, 29-ամյա Վարդան Պետրոսյանը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ բժիշկների` տուժածի վիճակը գնահատվել է միջին ծանրության:





























