Աստանայում դեկտեմբերի 1-2-ին կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովի առթիվ նորածին տղային անվանել են Սամիթխան:

КазТАГ-ի հաղորդմամբ, տղան ծնվել է նոյեմբերի 19-ին` Աստանայի թիվ 1 ծննդատանը 3.2 կգ քաշով եւ 51 սմ հասակով:

«Մեր պապիկը որոշեց իր թոռնիկին անվանել Սամիթխան` ի պատիվ այս միջոցառմանը»,-ասել է երեխայի մայրը` Ինդիրան:

«Այո, մեր մոտ գրանցված է Սամիթխան անունով երեխա: Նա ծնվել է նոյեմբերի 19-ին, իսկ գրանցումը կատարվել է նոյեմբերի 27-ին: Ազգանունը նրան տրվել  է ընտանեկան ավանդույթների համապատասխան` պապիկի անունով Ումիրուզախով: Ընտանիքը ներկայումս ապրում է Աստանայում,  սակայն երեխայի ծնողները` Ինդիրան եւ Մուհամադիյարը Ղազախստանի հյուսիսից են»,-հայտնել է Սարիարկինի շրջանի ՔԿԱԳ-ի արդարադատության վարչության պետ Բախիտգուլ Շայկենովան:

Նրա տվյալներով, նոյեմբեր ամսվա ընթացքում գրանցվել է 600 նորածին, սակայն այդ անունը բացառիկ է եղել: