Սադամ Հուսեյնի մերձավորներից մեկը` Թարիք Ազիզը, դատապարտվել է եւս 10 տարով: Նա ավելի վաղ դատապարտվել էր կախաղանի, քանի որ մեղավոր էր ճանաչվել շիա քրդերի նկատմամբ իրականացված չարագործությունների մեջ:
Իրավապահ մարմինների հաղորդմամբ, նախկին վարչապետն ու Իրաքի նախկին արտգործնախարարը խուսափել էր մահապատժից, քանի որ ավելի քիչ էր ներգրավված եղել չարագործությունների մեջ, քան նրա հանցակիցները:
2010 թվականի հոկտեմբերի 26-ին Իրաքի գերագույն քրեական դատարանը Թարիք Ազիզին մահապատժի էր դատապարտել, սակայն որոշ ժամանակ անց նրա փաստաբանները դիմել էին` խնդրելով ներել Ազիզին:
Թարիք Ազիզը մի քանի տարի շարունակ եղել է Իրաքի ղեկավարության առանցքային դեմքերից մեկը: 2003 թվականի ապրիլին նա ինքնակամ հանձնվել է ամերիկյան հրամանատարությանը:



























