WikiLeaks կայքը, որը մասնագիտացել է գաղտնի փաստաթղթերի հրապարակման մեջ, հրապարակել է ամերիկյան դիվանագետի նամակագրությունը, ըստ որի՝ Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Համենեին լեյկիմիա ունի: Այդ մասին հայտնում է Le Monde ֆրանսիական թերթը:
Ինչպես հայտնել է դիվանագետը, ում անունը չի հրապարակվում, հիվանդության մասին տվյալները նա ստացել է Կենտրոնական Ասիայի մի գործարարից, ով ստիպված է հաճախ լինել այդ հանրապետությունում: Այդ գործարարին, իբր, այաթոլլայի հիվանդության մասին հայտնել է Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Ռաֆսանջանին:
Նախկին նախագահի տվյալներով, Ալի Համենեիին քիչ է մնացել, եւ դրանից հետո Ռաֆսանջանին դադարեցրել է քննադատությունը Ահմադինեժադի նկատմամբ, որպեսզի զբաղեցնի հոգեւոր առաջնորդի տեղը:





























