Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը նոյեմբերի 29-ին ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին, ում հետ քննարկել Հայաստան-Եվրամիություն քաղաքական համագործակցությանն առնչվող հարցեր:
ԱԱԽ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը:
Զրուցակիցներն ընդգծել են եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցության հետագա խորացման անհրաժեշտությունը:
Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանն ըստ ժամանակացույցի պատշաճ մակարդակով իրականացնում է Հայաստան-Եվրամիություն 2009-2011 թվականների գործողությունների ծրագրով նախատեսված բարեփոխումները, տարբեր ուղղություններով առաջընթացն արդեն ակնհայտ է:





























