«Հայ-թուրքական սահմանի բացումը այդ երկու երկրների սուվերեն իրավունքն է»,- նման տեսակետ է հայտնել Վրաստանի վերաինտեգրացման հարցերով պետնախարար Թեմուր Յակոբաշվիլին: Նա նշել է, որ ուրախ կլիներ, եթե լուծված տեսներ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկա եւ ԼՂ հիմնահարցերը: «Մեզ համար շատ կարեւոր է, որպեսզի մեր հարեւանները ապրեն խաղաղության մեջ»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է Ջավախքում հայերենը տարածաշրջանային լեզու դարձնելուն, Յակոբաշվիլին ասել է. «Դրա անհրաժեշտությունը չկա»: Ավելի վաղ նա նույն խնդրի առնչությամբ ասել էր. «Մենք ուրախ ենք, որ Հայաստանում միակ պետական լեզուն հայերենն է»:




























