Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը Չինաստանի Նինգբո քաղաքում ընթացող կանանց թիմային առաջնության 6-րդ տուրում 3,5:0,5 հաշվով ջախջախել է առաջնության առաջատարին՝ Լեհաստանի հավաքականին:
Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Գալոյանը սեւերով hաղթել են համապաստախանաբար Իվետա Ռայլիչին եւ Յոաննա Դվորակովսկային, Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով հաղթել է Յոլանտա Զավադսկային, իսկ Նելիի Աղինյանը ոչ-ոքի է խաղացել Յոաննա Մայդանի հետ:
6-րդ տուրոից հետո մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել Լեհաստանը՝ 9 միավորով: 2-ից 5-րդ տեղերն իրար մեջ կիսում են Ուկրաինայի, Չինաստանի 1-ին, Վրաստանի եւ Ռուսաստանի հավաքականները: Հայաստանի հավաքականը 6 միավորով Չինաստանի 2-րդ ընտրանու հետ կիսում է 6-7-րդ հորիզոնականները: 8-9 հորիզոնականներում են հայտնվել ԱՄՆ-ը եւ Հնդկաստանը՝ 5-ական միավորով, իսկ տասնյակը եզրափակում է Վիետնամը, որը նվաճել է ընդամենը 1 միավոր:



















