Հայաստանում լարված եւ քաղաքական առումով թեժ ամառ է սպասվում: ՀԱԿ ներկայացուցիչ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը այսօր «Տեսակետ» ակումբում հայտնեց, որ Հայաստանում հանգիստ կյանքով ապրելու հնարավորություն կլինի միայն այն ժամանակ, երբ երկիրը կկառավարեն օրինական իշխանությունները, որի գործողություններում տրամաբանություն կտեսնենք:

«Քանի դեռ Հայաստանում այնպիսի իշխանություններ են, որի գործողությունները կանխատեսելի չեն, մեզ՝ սովորական քաղաքացիներիս համար դժվար է լինելու: Մենք հանդիպելու շատ առիթներ դեռ կունենանք, եւ այս շոգ ամառը կօգտագործենք շոգ քաղաքական գործունեությամբ զբաղվելու համար»,- նշեց Վ. Խաչատրյանը: Նա նաեւ նկատեց, որ իշխանության մեջ չի տեսնում երկխոսության պատրաստակամություն, իսկ ՀԱԿ-ը պատրաստ է երկխոսության՝ մոտ երկու տասնյակ քաղբանտարկյալների ազատ արձակման դեպքում. «Նախապայմանը մնում է ուժի մեջ»:

Երեւանի նախկին քաղաքապետը ազդարարեց նաեւ, որ արտաքին ազդակները՝ կապված նաեւ ԼՂ կարգավորման գործընթացի հետ, իրենք հիմք են տալիս կարծելու, որ անպայման արտահերթ ընտրություններ անցկացվելու: