Ռուսաստանի մայրաքաղաքում կայացել է Մոսկովյան միջազգային 39-րդ կինոփառատոնի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը։ Կինոարվեստում Մոսկվայի կերպարը ստեղծելու համար Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի մրցանակները ստացել են չորս ֆիլմեր, հայտնում է «Տվոյա գազետան»։
Մասնավորապես առաջին մրցանակն ու 50 մլն ռուբլի է ստացել Աննա Մելիքյանը՝ «Սիրո մասին» ֆիլմի համար։ Հաղթող ֆիլմը պարգեւատրվել է սուրբ Գեորգիի արծաթյա արձանիկով, որը նիզակով վիշապին է խոցում։Երկրորդ տեղում Անդրեյ Զայցեւի «14+» ֆիլմն է, որի հեղինակները շահել են 30 մլն ռուբլի։ Իսկ երրորդ տեղը ու 20 մլն ռուբլի բաժին են հասել Ռոման Պրիգունովի «Духless» ֆիլմի երկու մասերին։
Այս մրցանակը ստեղծել էր Մոսկվայի կառավարությունը 2016-ի հունիսի 23-ին։ Մրցույթին կարող են մասնակցել ժամանակակից մայրաքաղաքի մասին ֆիլմեր, որոնք վերջին հինգ տարիներին են նկարահանվել։ Ընդամենը 30 հայտ էր ներկայացվել, ու այս տարվա մարտին Մոսկվայի մշակութային ֆորումում կայացել էր մրցութային հանձնաժողովի նիստը, որը կազմել էր ինը ֆիլմերից բաղկացած շորթ լիսթ, որից հետո դրանք քվեարկության են դրվել «Ակտիվ քաղաքացի» նախագծում։ Քաղաքացիների տեսակետները հաշվի են առնվել մրցութային հանձնաժողովի եզրափակիչ քվեարկության ժամանակ։




























