Բարսելոնան աշխարհի չեմպիոնների շնորհիվ հաղթեց Ռեալին ոչ թե դժվարությամբ, կամ անտանելի ջանքերով, այլ ուղղակի ծաղրելով: Անպարտելի Ժոզե Մոուրինյոն խայտառակության 90 րոպեները տարավ լուռ ու սառնասիրտ, բայց միեւնույնն է դա խայտառակություն էր: Կատալոնացիները հաղթեցին 5:0 հաշվով:

Երկու խաղակեսերի մեկնարկային րոպեները վճռորոշ եղան հանդիպման արդյունքի համար: Հանդիպման 10-ից 18-րդ րոպեներին Բարսելոնան Չավիի եւ Պեդրոյի գոլերի շնորհիվ արդեն առջեւում էր 2:0 հաշվով:

Գրեթե նույնը կրկնվեց նաեւ երկրորդ խաղակեսում, բայց ավելի ծայրահեղացված տարբերակով: Դավիդ Վիլյան երեք րոպեում դարձավ դուբլի հեղինակ եւ 4:0:

Խեֆրենի 91-րդ րոպեին խփած գնդակը վերջին ապտակն էր:

Բարսելոնան 34 միավորով գլխավորեց Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: Ռեալը 32 միավորով երկրորդն է: