Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեն նոյեմբերի 30-ին ժամանում է Ֆրանսիա: Նա կմասնակցի Արեւմտաեվրոպական միության խորհրդարանական վեհաժողովին:
Վեհաժողովի ժամանակ Վրաստանին պաշտոնապես կտրվի գործընկեր-պետության կարգավիճակ եւ Վրաստանի խորհրդարանը մշտապես իր պատվիրակությունն է ունենալու այդ կազմակերպությունում:
Դրա հետ կապված Վրաստանի խորհրդարանի խոսնակը հանձնարարել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովին համապատասխան փոփոխություններ պատրաստել` Արեւմտաեվրոպական միության ԽՎ-ում մշտական խորհրդարանական պատվիրակություն ունենալու համար:




























