«Ժամանակ»-ի  տեղեկություններով, իշխանական շրջանակներում մտադիր են Արդարադատության նախարարության ՔԿՀ վարչության պետ, նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին՝ Գեղարքունիքի մարզպետ նշանակել: Նման մտադրության պատճառը, թերթի տեղեկություններով, այն է, որ Հարությունյանը ծնունդով այդ մարզից է, հետեւաբար ավելի կառավարելի կարող է դարձնել Գեղարքունիքը։ Թե ո՞վ կարող է գլխավոր կլյուչնիկի պաշտոնում փոխարինել Հարությունյանին՝ դեռեւս հայտնի չէ։