Դեկտեմբերի 4-ին Հայ առաքելական սուրբ Եկեղեցին տոնում է հայոց առաջին լուսավորիչներ սուրբ Թադեոս եւ սուրբ Բարդուղիմեոս առաքյալների հիշատակը:

Տոնի առիթով դեկտեմբերի 3-ին, ժամը 17:30-ին, երեկոյան ժամերգության ժամանակ Գագեգին Բ կաթողիկոսի գլխավորությամբ Սուրբ Էջմիածնի մայր տաճար կբերվեն Մայր Աթոռի Գանձատանը պահվող սբ. Թադեոս եւ սբ. Բարդուղիմեոս առաքյալների մասունքները:

Դեկտեմբերի 4-ին, ժամը 10:30-ին, Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում, առաքյալների տոնի առիթով, կմատուցվի Սուրբ Պատարագ: