Բարսելոնայի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Ռեալի հետ Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի խաղում անձնական ռեկորդ սահմանեց: Կատալոնացիների գլխավոր մարզչի պաշտոնում Գվարդիոլան կարողացավ տանել 5-րդ անընդմեջ հաղթանակն Արքայական ակումբի նկատմամբ: Նման նվաճում չէր ունեցել ոչ Ռեալի, ոչ էլ Բարսելոնայի որեւէ մարզիչ:

Բացի այդ Բարսելոնան կրկնեց 1962-1965թթ. սահմանած ռեկորդը: Այն ժամանակ Ռեալն էր հինգ անգամ անընդմեջ հաղթանակ տարել Բարսելոնայի նկատմամբ: