Պուտինի վերադարձը Կրեմլ անխուսափելի չէ, բայց կայունության պահպանման դեպքում հենց դա է որոշելու, թե ով կլինի Ռուսաստանի հաջորդ նախագահը, ի՞նքը, Մեդվեդե՞ւը, թե ուրիշ մեկը, ասված է «Ռուսկի ռեպորտյոր» հանդեսի փաստաթղթում, որը հրապարակել է Wikileaks-ի նյութերը:
«Պուտինը կվերադառնա նախագահական աթոռին, քանի որ ցանկանում է Ռուսաստանը պահել վերահսկողության տակ` կրեմլյան ավելի էլիտար աթոռից»,- ասված է փաստաթղթում:
«2008թ. նա հեռացավ մի կողմ միայն այն պատճառով, որ խուսափում էր ավտորիտար առաջնորդների հետ տհաճ համեմատություններից»,- նշված է փաստաթղթում:
«Հաշվի առնելով Ռուսաստանի պատմական ավանդույթները եւ հարաբերությունների զարգացման դինամիկան, կառավարող տանդեմում ներկայիս երկգլուխ մոդելը դժվար թե ամրագրվի երկար ժամանակով»,- կանխատեսել են ամերիկյան դիվանագետները:





























