Հայաստանի ՊԵԿ-ում աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչության (DEA) գրասենյակի եւ Ուկրաինայի իրավապահ ոլորտի ներկայացուցիչների հետ:
ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն առնչվող, այդ թվում՝ թմրամիջոցների մաքսանենգության, դրանց բացահայտման, կանխարգելման եւ քննության առանձնահատկություններին վերաբերող հարցեր:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ փոխօգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Բացի այդ, նախնական համաձայնություն է ձեռք բերվել այդ ուղղությամբ համատեղ տեղեկատվական համագործակցություն հաստատելու մասին:




























