ԵԱՀԿ գագաթաժողովին մասնակցելու համար նոյեմբերի 30-ին  Աստանա է ժամանել ՄԱԿ-ի գլխավոր քարոտւղար Բան Կի Մունը, հաղորդում է «ԿազԹԱԳ»-ը՝ վկայակոչելով Ղազախստանի ԱԳՆ-ին::

Ըստ հաղորդագրության, նա Ղազախստանի մայրաքաղաք է ժամանել առավոտյան ժամը 3-ին: Դեկտեմբերի 1-ին ՄԱԿ-ի ներկայացուցիչը հարցազրույց է տվել «Խաբար» հեռուստաալիքին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ նոյեմբերի 30-ին Աստանա կժամանեն Իսպանիայի տարածքային քաղաքականության նախարար Մանուել Չավես Գոնսալեսը, Շվեդիայի ԱԳ նախարար Կառլ Բիլդտը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Շվեյցարիայի ԱԳ նախարար Միշլին Քալմի-Ռեյը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Չեխիայի փոխվարչապետ Կառլ Ֆիլիպ Շվարցենբերգը եւ այլք: Մյուս պատվիրակությունները կժամանեն դեկտեմբերի 1-ին: