Բարսելոնա - Ռեալ խաղում կատալոնացիները կատարել են 684 փոխանցում: Դրանցից 608-ը ճշգրիտ են եղել: Բարսելոնայի փոխանցումների մշակույթն էլ եղավ կատարյալ հաղթանակի գրավականը: Ռեալը հանդիպման մեծ մասն անցկացրեց առանց գնդակի: Արքայական թիմը կատարել է ընդամենը 331 փոխանցում, եւ դրանցից միայն 224-ն են եղել դիպուկ: Միայն Չավին Բարսելոնայի կազմում 110 փոխանցում է կատարել, վազելով 87 րոպե:
Բարսելոնան հաղթեց 5:0 հաշվով: Սերխիո Ռամոսը հանդիպման վերջում տապալեց Լիոնել Մեսիին եւ Կարլես Պույոլին եւ կարմիր քարտ ստացավ:





























