Մոսկվայի բնակարանային քաղաքականության վարչության պետի տեղակալ Վիտալի Դորոշը ենթարկվել է քրեական պատասխանատվության՝ հայտնի պրոդյուսեր Բարի Ալիբասովի օգնականուհու վրա հարձակվելու համար:
Պաշտոնյան աղջկան ծեծել է Մոսկվայի կենտրոնում շենքերից մեկի շքամուտքում:
«Նա բռնեց ինձ եւ ուժգին հարվածեց պատին, ապա սկսեց հարվածել ոտքերով: Եթե Բարի Կարիմովիչը չլիներ, ով վազեց եւ ազատեց ինձ, հայտնի չէ, թե ինչ կլիներ»,- ասել է տուժածը:
Բախման պատճառը եղել է Դորոշի տանը բնակվողների բողոքը աղմուկից:





























