Հայտնի է դարձել, որ մոտ 250 հազար գաղտնի փաստաթղթերի հրապարակումից հետո Wikileaks կայքը ենթարկվել է հաքերային հարձակման եւ արգելափակվել:

Ինչպես նշում է ittrend.am-ը, փաստաթղթերում մասնավորապես, նշվում է ամերիկյան դիվանագետների կողմից ՄԱԿ-ի ղեկավարության նկատմամբ գաղտնի դիտարկում վարելու, որոշ երկրների վրա ճնշումներ բանեցնելու, Իրանի դեմ ռազմական գործողության հեռանկարների, Սաուդյան Արաբիայից «Ալ-Քաիդայի» հովանավորների մասին եւ այլն:

Որոշ փաստաթղթերում տհաճ արտահայտություններ կան Իտալիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի ղեկավարների հասցեին: