ԵԱՀԿ-ի ազգային փոքրամասնությունների հարցերով գերագույն հանձնակատար Կնուտ Վոլլեբեկը արձանագրել է ԵԱՀԿ երկրներում ազգամիջյան հակամարտությունների ծավալների աճի փաստը:

«Ցավոք, ազգամիջյան բախումների ծավալների աճի միտում է նկատվում: Հատուկ անհանգստություն է առաջացնում իրավիճակը Ղրղըզստանում»,- ասել է Վոլլեբեկը նոյեմբերի 30-ին կայացած ճեպազրույցում:

Ըստ նրա՝ կազմակերպությունն աջակցություն է ցուցաբերում Ղրղըզստանի նախագահին` ազգամիջյան հակամարտությունների կարգավորման ուղղությամբ:

«Մենք հուսով ենք, որ կհաջողվի առաջ մղել այդ գործընթացը՝ ի շահ բոլոր էթնիկ խմբերի»,- ընդգծել է գերագույն հանձնակատարը: