Wikileaks սկանդալային կայքի հրապարակած գաղտնի փաստաթղթերում տեղեկություններ կան նաեւ Google ցանցի վրա չինական հարձակումների մասին: Ինչպես հայտնել է ittrend.am-ը, Պեկինում ամերիկյան դեսպանատունը հեռագրեր է գրել, որ Չինաստանից հարձակումներ են իրականացվում Gmail-ի փոստային արկղերի վրա, որոնք պատկանել են քաղաքացիական ակտիվիստների:
Փաստաթղթում նշված է, որ հաքերական հարձակումները ղեկավարել է Չինաստանի կոմկուսի քաղբյուրոն: «Սկսած 2002-ից՝ հաքերային հարձակումների են ենթարկվել համակարգչային ցանցերն ու կայքերը, ամերիկյան կառավարության եւ նրա արեւմտյան դաշնակիցների, Դալայ-Լամայի, նաեւ ամերիկյան գործարարների կայքերը»,- ասված է Wikileaks-ի փաստաթղթում:





























