Առաջիկա 15-20 տարիներին Հայաստանը նույնիսկ չի մտածի եվրասիական միասնական արժույթի մասին: Հուլիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովում Կենտրոնական բանկի 2016 թվականի դրամավարկային քաղաքականության հաշվետվության քննարկման ժամանակ ունեցած ելույթում հայտարարեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

Նա հիշեցրեց, որ որոշ ժամանակ առաջ 5 երկրների ֆինանսական կարգավորողների ղեկավարները հատուկ փաստաթուղթ են ընդունել, որում նշված է, որ մինչեւ 2025 թվականը չեն բանակցելու միասնական արժույթի անցման նախապատրաստության շուրջ:

«Մինչեւ 2025 թվականը՝ Եվրասիական միության մասշտաբում: Բայց եթե խոսենք Հայաստանի մասին, ապա կարծում ենք, որ մենք դրա կարիքը չենք ունենա առաջիկա 15-20 տարիներին»,- պարզաբանեց ԿԲ նախագահը: