ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի կարծիքով WikiLeaks-ի կողմից ԱՄՆ դիվանագետների գաղտնի փաստաթղթերի գաղտնազերծումից հետո դժվար կլինի պահպանել վստահությունը միջազգային գործընկերների մոտ:

«Շատ դժվար կլինի պահպանել արտասահմանցի լիդերների վստահությունը: Եթե դուք խոսել եք արտասահմանցի լիդերի հետ, եւ հետո այդ ամենը հայտնվել է թերթում, դա նրանց դուր չի գա: Ինձ դա դուր չէր գալիս»,-խոստովանել է ԱՄՆ նախկին նախագահը` ելույթ ունենալով Կալիֆորնիայում գտնվող Facebook-ի շտաբ բնակարանում:

Նրա խոսքով, ինֆորմացիայի արտահոսքը մեծ վնաս է հասցնում եւ մարդիկ, ովքեր տարածում են դրանք, պետք է պատժվեն:

Նշենք, որ  WikiLeaks կայքէջը հրապարակել էր ԱՄՆ-ի դիվանագիտական գործունեությանը վերաբերող 250 հազար գաղտնի փաստաթղթեր: