Ճապոնական Բոնին կղզիների մերձակայքում նոյեմբերի 30-ին հզոր երկրաշարժ է գրանցվել՝ 6,9 մագնիտուդ ուժգնությամբ: Սեյսմոլոգների տվյալներով, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Տիտիձիմա կղզուց 288 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Տիտիձիմա կղզին միակ մարդաբնակն է Բոնին կղզիների շարքում, որոնք Տոկիոյից հազար կմ հեռավորության վրա են գտնվում:

Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 481 կմ խորության տակ: Զոհերի, տուժածների եւ հասցված վնասի մասին ոչինչ չի հաղորդվում: Ցունամիի առաջացման վտանգ չկա: