Բիշքեկում՝ Մարզապալատի մերձակայքում, որտեղ ընթանում է ապրիլյան դեպքերի մեղավորների դատավարությունը, նոյեմբերի 30-ի առավոտյան պայթուցիկ սարք է գործի դրվել: Տեղի ունեցածի հետեւանքով դատական նիստն ընդհատվել է:

Վնասվածքներ են ստացել երկու զինծառայողներ, որոնք ծառայություն էին իրականացնում մարզապալատի մոտ: Տուժածներին տեղափոխել են քաղաքային հիվանդանոցներից մեկը, ստացած վնասվածքների ծանրության մասին չի հաղորդվում, գրում է Lenta.ru-ն:

Պայթուցիկ սարքը դրված է եղել շենքի հյուսիսային մասում: Հենց այդ կողմից են շենք մտնում ամբաստանյալները, նրանց փաստաբաններն ու դատավորների կորպուսը:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Բիշքեկում ապրիլի սկզբին տեղի ունեցած իրադարձությունների դատավարությունը սկսվել է նոյեմբերի 17-ին: Հակակառավարական ապստամբության ընթացքում 70 մարդ էր մահացել: