ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի՝ Ադրբեջան կատարած այցի ընթացքում ստորագրված գազային համաձայնագիրն ազդանշան է Թուրքիայի համար: Այդ մասին ադրբեջանական «APA» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է «Heritage» (Ժառանգություն) հիմնադրամի՝ Ռուսաստանի, Եվրասիայի եւ միջազգային էներգետիկ անվտանգության կենտրոնի փորձագետ Արիել Կոենը:

Նա նաեւ նշել է, որ եթե համեմատենք ռուսաստանյան «Հարավային հոսք» նախագիծն ու Nabucco-ն, կարելի է հստակ տեսնել, որ այս պահին գործընթացներում շահում է Ռուսաստանը: "բացի այդ, ոլորտում ներգրավված է ռուսասկան էներգետիկ չեմպիոնը՝ «Գազպրոմը»,- նշել է փորձագետը: Ըստ Կոենի՝ եթե Թուրքիան շարունակի որաշակի նախապայմաններ առաջ քաշել, Nabucco-ի ճակատագիրը մշուշոտ կլինի: «Իմ տեղեկություններով՝ համաձայնագիրը չի նախատեսում գազի մեծ քանակության տրամադրում Ռուսաստանին, բայց համաձայնագիրն ինքնին ազդանշան է Թուրքիայի համար»,- ասել է Արիել Կոենը: