ՙԵրեւան Ջուր՚ ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարավերականգնողական աշխատանքների հետ կապված.

1. դեկտեմբերի 1-ին ժամը 06.00-ից մինչեւ դեկտեմբերի 2-ը ժամը 06.00-ն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Արարատյան 1-2 զանգվածների, Սեբաստիա, Շահումյանի 1-14, Մեծարենց, Բատիկյան, Ոսկանյան, Ծերենց, Դ.Վարուժան, Վանտյան, Տիչինա` (Սեբաստիա-Մեծարենց հատվածը), Գագարին, Շրջանային, Ի.Օրի, Հովնաթան, Մալաթիա,  Տիտով, Մելիքյան, Միրաքյան, Մանուկյան, Միքայելյան, Ջիվանի փողոցների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը կիրականացվի գրաֆիկի խախտումով,

2. դեկտեմբերի 2-ին ժամը 10.00-ից մինչեւ դեկտեմբերի 3-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Գեղանիստ եւ Արգավանդ գյուղերի ջրամատակարարումը, իսկ  Թաիրով, Փարաքար գյուղերի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ1-Բ4 թաղամասերի, Իսակովի պողոտայի եւ Հաղթանակ գյուղի 1-6 փողոցների ջրամատակարարումը կիրականացվի գրաֆիկի խախտումով:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: