Wikileaks կայքը փաստաթուղթ է հրապարակել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի եւ  ԱՄՆ փոխպետքարտուղար Ֆիլիպ Գորդոնի հանդիպման մասին: Զրույցի մանրամասները հաղորդել է դեսպան Ջեյմս Ջեֆրին:

Ըստ փաստաթղթի՝ իրանցիները բողոքել են թուրքերին, որ լուրջ խնդիրներ ունեն բրիտանացիների հետ եւ ավելի վստահում են ԱՄՆ-ին: Իրանցիներն ասել են, թե կնախընտրեին վառելիք ստանալ ԱՄՆ-ից, այլ ոչ թե` ռուսներից:

Դավութօղլուն հայտարարել է, թե Իրանը լիովին վստահում է Թուրքիային՝ նկատելով, որ թուրքերն Ահմադինեժադին ավելի ճկուն են համարում, քան Իրանի կառավարության մյուս անդամներին:

Հանդիպմանը Գորդոնը պնդել է, որ Անկարան գնահատի հեռանկարը, թե ինչ կլինի, եթե Իրանն ատոմային զենք ունենա: Դավութօղլուն պատասխանել է, թե միայն  թուրքերը կարող են ուղիղ եւ կտրուկ խոսել իրանցիների հետ, քանի որ Անկարան իսկապես բարեկամություն է ցուցաբերում: