«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարդան Գերավետյանին մինչեւ այս շաբաթվա վերջ պետք է տեղափոխեին քաղաքացիական հիվանդանոց, սակայն, տեղափոխումը հետաձգվել է: NEWS.am-ին ԱՆ ՔԿՎ հանրային կապերի վարչությունից տեղեկացրին, որ նրա տեղափոխման հետ կապված խնդիրներ են առաջացել եւ հենց այդ պատճառով էլ նրա տեղափոխումը հետաձգվել է: ՔԿՎ-ից մեզ հայտնեցին, որ Վարդան Գերավետյանի՝ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու օրն արդեն հստակ՝ հուլիսի 10-ին:
Հիշեցնեն, որ հուլիսի 4-ին ՔԿՎ-ից տեղեկացրել էին, որ Վարդան Գերավետյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու թույլտվությունն արդեն ստացվել է եւ նա մինչեւ շաբաթվա վերջ կտեղափոխվի:
NEWS.am-ի հետ զրույցում Վարդան Գերավետյանի շահերի պաշտպան Դավիթ Գյուրջյանը նշել էր, որ պաշտպանյալի կոկորդի շրջանում հայտնաբերվել է խպիպ եւ մեկ այլ նորագոյացություն, որի բնույթը դեռեւս պարզված չէ: Վարդան Գերավետյանի ստուգումը կազմակերպելու համար պաշտպանը դիմել էր ՔԿՀ:





























