Նոյեմբերի 30-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում Ուկրաինայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտային:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով Ի.Կուխտային  դեսպանի բարձր պաշտոն ստանձնելու կապակցությամբ` ՀՀ պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարության ընթացքում Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ նոր թափ կստանա անվտանգության հարցերի շուրջ ռազմաքաղաքական երկխոսությունը, ինչպես նաեւ կշարունակվի զարգանալ երկկողմ ռազմական համագործակցությունը: