Հայաստանը չի կարող պահանջներ ներկայացնել Իսրայելին, քանի որ նրա դաշնակիցը չէ, եւ Իսրայելը պարտավորություններ չունի Հայաստանի հանդեպ: Այս մասին հուլիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Քաղաքագետի խոսքով՝ Իսրայելը պատրաստ է զենքով ապահովել նաեւ Հայաստանին, միայն թե մեր երկիրը պատրաստ լինի վճարել:

«Իսրայելը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համանախագահ չէ: Իսկ Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն հակամարտության գոտում զենքի վաճառքի էմբարգո է սահմանել»,- նշեց փորձագետը: