Ազգային Ժողովի հանրապետական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ընդդիմության՝ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ունեցած տեսակետին, հայտարարել էր. «Ընդդիմությունից ՀԱԿ-ը լրիվ նույն տեսակետին է, ինչ որ կառավարող կուսակցությունը եւ հանրապետության նախագահը։ Դեռեւս այն ժամանակ՝ 1991թ., Լեւոն Տեր-Պետրոսյանը կողմ էր, որ հարաբերությունները նորմալանան։ Այսօր էլ ՀԱԿ-ը կողմնակից է հարաբերությունների նորմալացմանը՝ իհարկե զգուշացնելով, որ պետք է զգույշ լինել, որ չխաբեն թուրքերը, Արցախի հարցը մեջտեղ չբերեն եւ այլն»:

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը NEWS.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով Ռաֆիկ Պետրոսյանի հայտարարությունը, նշեց. «Ես ժամանակ չունեմ ամեն ախմախություն մեկնաբանելու»: