Թուրքիայի Մուղլա նահանգի Բոդրում քաղաքում հայտնված վայրի խոզը հասցրել է մի լավ վախեցնել քաղաքացիներին։

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝  կատաղած խոզը հարձակվել է զբոսանքի դուրս եկած մի ընտանիքի վրա։ Հայրը հազիվ է կարողացել երեխային գրկել եւ վազելով մտնել ավտոմեքենաների հետեւը՝ փրկելով թե՜ իրեն, թե՜ երեխային։

Խոզին հաջողվել է վնաս հասցնել մի շարք ավտոմեքենաների եւ սարսափ տարածել քաղաքացիների շրջանում։