«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ուժային ճանապարհով լուծելու Ադրբեջանի ցանկացած փորձ ծայրաստիճան դժվարությունների կհանգեցնի եւ ավելի թանկ կնստի այդ երկրի ապագայի վրա` վտանգելով Արեւմուտքի հետ պաշտոնական Բաքվի հարաբերությունները»,- հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Ռոս Վիլսոնը:

Նրա խոսքերով` ցանկացած ռազմական արշավ լրջորեն կհարվածի Ադրբեջանի տարածաշրջանային շահերին: «Նկատի ունեմ նաեւ Ադրբեջանի ինքնիշխանության խնդիրը: Ընդհանրապես, չեմ կարծում, թե ռազմական գործողությունները հաջողություն կունենան: Ադրբեջանը չափազանց բարդ աշխարհագրություն ունի. հայերը բարձրադիր գոտում են: Ռազմական բյուջեի ավելացումը դեռ խնդրի լուծում չէ»,- նկատել է Ռոս Վիլսոնը: