Առաջիկա 25 տարում Մոլդովան կարող է դարձյալ մտնել Ռումինիայի կազմի մեջ: Ռումինական լրատվամիջոցների հետ հարցազրույցում այդպիսի հայտարարություն է արել Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն:

Նրա խոսքով, այդ դեպքում Եվրամության սահմանը կանցնի Դնեստր գետով. Ռումինիայի նախագահը, փաստորեն, Մերձդնեստրը չի տեսնում Ռումինիայի կազմում: Այդպիսի ձեւափոխումները կխթանեն նաեւ Ուկրաինայի մուտքը Եվրամիություն, գրում է РБК-ն:

«Այս տարի նշվում է Ռուսաստանի կողմից Բեսարաբիայի` ներկա Մոլդովայի առանց Մերձդնեստրի տարածքի բռնակցման 70 տարին, եւ Ռումինիան կարող է դարձյալ միավորվել Բեսարաբիայի հետ` մեծ եվրոպական ընտանիքում, երբ Մոլդովան կանդամակցի Եվրամիությանը», - հայտարարել է Բեսեսկուն: