Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայից 400 կմ հեռավորության վրա գտնվող Վեգալարգա քաղաքում ոստիկանության բաժանմունքի մոտ միկրոավտոբուս է պայթել, որի հետեւանքով առնվազն 4 մարդ զոհվել է, եւս 17-ը վիրավորվել:
Ուղեւորատար միկրոավտոբուսում պայթուցիկ սարք է տեղադրվել: Զոհվել է վարորդը եւ երեք ոստիկաններ: Ոստիկանության եւս 8 աշխատակիցներ եւ 9 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոց, գրում է «ՌԻԱ նովոստին»:
Նախնական վարկածով, ահաբեկչությունը ծրագրվել եւ իրականացվել է ձախ արմատական ապստամբների «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր» խմբավորման գրոհայինների կողմից:





























