Հոնգկոնգում եւ Մակաոյում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոս Մարկ Ֆոնբորստյեն հեռացվել է աշխատանքից դիվանագիտական սկանդալի պատճառով:
Պեկինը պահանջել է արտաքսել երկրից 46-ամյա դիվանգետին, մեղադրելով նրան Հոնգկոնգում փակ ակումբից 2 շիշ թանկարժեք գինի գողանալու մեջ: Գինիների արժեքն, ըստ մամուլի, կազմում է 6,5 հազար դոլար, գրում է Lenta.ru-ն:
Հոնգկոնգի ոստիկանությունը եւ Ֆրանսիայի հյուպատոսությունը պարզաբանումներ չեն տվել Մարկ Ֆոնբորստյեին աշխատանքից հեռացնելու պատճառների վերաբերյալ:
Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել էր դիվանագետի նկատմամբ վարչական վարույթ հարուցելու մասին:





























