Դեկտեմբերի 3-ից 5-ը Ռուսաստանի Արմավիր քաղաքում կայանալիք սամբոյի միջազգային մրցաշարին կմասնակցեն նաեւ Հայաստանի ներկայացուցիչները: Մրցաշարը նվիրված է Աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Աշոտ Մարգարյանին:
Հայ մարզիկների հետ Արմավիր կմեկնեն նաեւ Հայաստանի վաստակավոր մարզիչներ Էռնեստ Միրզոյանն ու Վովիկ Խոջայանը, միջազգային էքստրա- կարգի մրցավար Էդուարդ Ասլանյանը:
Պատվիրակության ղեկավարն է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը:




























