Չինաստանը չպետք է մենակ պատասխանատվություն կրի հյուսիսկորեական դիմակայության կարգավորման համար։ Այս մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Գեն Շուանը, փոխանցում է AP-ը։
Նրա խոսքով, Չինաստանը իրականացնում է իր պարտավորությունները Հյուսիսային Կորեայի հարցով ՄԱԿ բանաձեւերի շրջանակում, մինչդեռ մյուս երկրները բորբոքում են ճգնաժամը՝ իրենց գործողություններով վնասելով Չինաստանի շահերին։ «Չինաստանին չպետք է մեղադրեն ներկա լարվածության էսկալացիայի համար։ Պեկինը խնդրի լուծման բանալի չունի»,- ասել է նա։ «Եթե Չինաստանը ձգտում է մարել կրակը, իսկ մյուսները սնում են այն, ինչպե՞ս կարող են Չինաստանի ջանքերն ակնկալվող արդյունքների հասնել։ ԻՆչպե՞ս կարելի է նվազեցնել լարվածությունը։ Ինչպե՞ս կարելի է լուծել Կորեական թերակղզու միջուկային խնդիրը»,-նշեց դիվանագետը։





























