Բուլղարիայում սկսվել են ՆԱՏՕ-ի խոշոր զորավարժություններ, որոնց մասնակցում են 25 000 զինծառայողներ դաշինքի ավելի քան 20 դաշնակից ու գործընկեր երկրներից, հայտնում է AP-ն։
Sabre Guardian 17 զորավարժությունները իրականացվում են Եվրոպայում ԱՄՆ բանակի հրամանատարության ներքո ու տեւելու են մինչեւ հուլիսի 20-ը։ Զորավարժությունները իրականացվելու են նաեւ Հունգարիայում ու Ռումինիայում։
Զորավարժություններն ուղղված են անդամ երկրների փոխգործակցությունն ընդլայնելուն ու ցույց են տալիս Սեւծովյան տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովման նպատակներով գործելու վճռականություն ու պատրաստակամություն։





























