Սաուդյան Արաբիան մահապատժի են ենթարկել չորս մարդու, որոնք դատապարտված են եղել «ահաբեկչական հանցագործությունների», այդ թվում ոստիկանության վրա հարձակման, շիա Քաթիֆ շրջանում անկարգություններին մասնակցելու համար, հայտնում է AFP-ը։
Սաուդյան Արաբիայի ՆԳՆ հայտարարության համաձայն, Զախեր ալ Բասրին, Յուսով ալ Մեշիխեսը, Մախդի ալ Սայեգը ու Ամջադ ալ Էմեյբիդը մեղավոր են ճանաչվել «կառավարչին չհնազանդվելու» ու թագավորությունում «խռովություն սերմանելու» փորձի մեջ։ Նրանց նաեւ մեղավոր են ճանաչել ոստիկանական բաժանմունքների գնդակոծությունների ու անկարգություններին մասնակցության մեջ։





























