Եթե Աստանայում ընթացող ԵԱՀԿ գագաթաժողովում Լեռնային Ղարաբաղի հարցով արդյունքներ չլինեն, բանակցային գործընթացում հնարավոր են փոփոխություններ, հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Շենո Բալը:
Նրա խոսքով, Հայաստանն «այդքան խիզախություն չի ունենա ղարաբաղյան հակամարտությունը լուծել ռազմական եղանակով»,- ասել է Բալը ադրբեջանական Trend գործակալությանը տված հարցազրույցում:
Դեկտեմբերի 1-2-ին Աստանայում ընթանում է ԵԱՀԿ գագաթաժողովը: Գագաթաժողովին մասնակցելու համար Աստանա է ժամանել մոտ 5 հազար մարդ:
Գագաթաժողովին մասնակցում է նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Արկադի Ղուկասյանը եւ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը:





























