ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավագ որդուն՝ Դոնալդ Թրամփ կրտսերին «բարձրորակ մարդ» է կոչել եւ բարձր գնահատել նրա թափանցիկությունը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

«Իմ որդին բարձրորակ մարդ է, եւ ես ծափահարում եմ նրան թափանցիկության համար»,- ասված է նրա հակիրճ գրավոր հայտարարությունում, որը լրագրողներին է փոխանցել Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Սառա Հաքաբի Սանդերսը:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփի որդին էլեկտրոնային նամակագրություն էր հրապարակել, որում խոսքը ռուսաստանցի բարձրաստիճան դատախազի կողմից Հիլարի Քլինթոնի մասին Թրամփի նախընտրական շտաբին տեղեկություններ տրամադրելու վերաբերյալ առաջարկի մասին է: