Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հերթական դիտարկումը կայանալու է դեկտեմբերի 2-ին: Դիտարկումը կանցնի Ակն (նախկին Աղդամ) քաղաքի մերձակայքում:

Հայկական կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսն ու դաշտային օգնական Խրիստո Խրիստովը, ադրբեջանական կողմից՝ դաշտային օգնականներ Անտալ Հերդիչն ու Վիլյամ Պրայորը: