Թերթի տեղեկություններով, մի քանի օր առաջ մահվան հերթական դեպքն է արձանագրվել բանակում: Մասնավորապես, թերթին հայտնի է դարձել, որ Լուսակերտում տեղակայված զորամասերից մեկում ինքնասպան է եղել նորակոչիկենրից մեկը: Վերջինս, որ ընդամենը մեկ օրվա զինծառայող էր, իրեն նետել է պատուհանից՝ մինչ այդ հայտարարելով, որ չի ուզում ծառայել: Դեպքի մասին ՊՆ լրատվականից դեռեւս երեւէ տեղեկատվություն չի հաղորդվել: