Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Այն անց է կացվում տարբեր կարգախոսների ներքո, որոնք էլ արտացոլում են տվյալ պահի կարեւոր խնդիրները: 2005թ-ից սկսած մինչեւ 2010 թվականն այն անց է կացվում «Ես օգտվում եմ իմ իրավունքներից», «Կանխեք ՁԻԱՀ-ը» «Կատարեք խոստումները» կարգախոսների ներքո:

2009 թվականի նոյեմբերի վերջին հրապարակված ՄԱԿ-ի տվյալներով, աշխարհում 33.4 մլն ՄԻԱՎ վարակակիրներ կան որոնցից  2.1 մլն-ը երեխաներ են:

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ հանդես է եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրեն Իրինա Բոկովան:

«Համաշխարհային օրը թույլ է տալիս հիշել ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի պատճառով մարդկանց, ընտանիքների եւ ամբողջ աշխարհի համայնքների կրած կորուստների մասին»,-նշված է հաղորդագրության մեջ:

«Ամբողջ աշխարհի երիտասարդ ՄԻԱՎ վարակակիրների 60 տոկոսը կանայք են: Շատ երկրներոոմ նրանք վարակվում են մինչեւ 25 տարեկանը»,-հայտարարել է Բոկովան: