ԵԱՀԿ-ն սկսել է սպառել իր պոտենցիալը եւ արդիականացման կարիք ունի: Ռուսաստանը պարբերաբար առաջարկում է նոր կյանք հաղորդել Հելսինկյան սկզբունքներին, դրանք գործնականում կիրառելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը՝ հանդես գալով ԵԱՀԿ գագաթաժողովում, հայտնում է NEWS.am-ի թղթակիցն Աստանայից:
«Համոզված եմ, որ նոր պարտավորությունների ստանձնումն ու դրանց լուծման բոլոր գործիքներն իրենց սպառել են եւ հարկավոր են ավելի հստակ իրավական բազա եւ ունիվերսալ կանոններ` կազմակերպության ռեսուրսներն օգտագործելու համար»,-ասել է նա:
Մեդվեդեւի խոսքով՝ Ռուսաստանն իր գործընկերների համահեղինակությամբ ԵԱՀԿ-ի նոր կանոնադրության նախագիծ եւ դրա կառույցների գործունեության կարգավորման առաջարկներ է ներկայացրել: Միայն այսկերպ է հնարավոր բարձրացնել կազմակերպության պահանջվածությունը եւ այն սահուն կերպով կառուցել` ձեւավորվող գլոբալ ճարտարապետության համատեքստում:
«Համոզված եմ, որ հենվելով համագործակցության սկզբունքով գործող անվտանգության պլատֆորմի վրա, կազմակերպությունն ունակ է դառնալ առաջ ընթացող ուժ՝ համագործակցելով ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի, ԵԽ-ի ԱՊՀ-ի եւ ՀԱՊԿ-ի հետ»,-ասել է Մեդվեդեւը:





























