Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղացած տեղատարափի պատճառով Սելիմփաշա թաղամասում մի շարք տներ են անցել ջրի տակ, ինչպես նաեւ հորդառատ անձրեւաջրերը մարդատար մեքենաներ են գցել ծովը։ Մի քաղաքացու հայտարարության համաձայն՝ կորել են նաեւ 1 եւ 5 տարեկան երկու եղբայրներ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Haber7 կայքէջը։
Իսկ Radikal-ը հայտնում է, որ Թուրքիայի արեւմտյան ափերը նույնպես ենթարկվել են ուժեղ հեղեղումների, որի պատճառով Թեքիրդաղում մահացել է 7 հոգի, իսկ Ստամբուլում մահացածների թիվը, այս պահի դրությամբ՝ 3 է։




























