Պաշտպանության նախարարությունը հերքում է հայկական մամուլում այսօր տպագրված տեղկությունը, ըստ որի Լուսակերտում տեղակայված զորամասերից մեկում ինքնասպան է եղել նորակոչիկներից մեկը: «Դա հերթական ապատեղեկատվությունն է, որը տարածել է այդ թերթը»,- NEWS.am-ի թղթակցին հայտնեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը եւ հավելեց, որ քիչ անց համապատասխան հաղորդագրություն կտարածի այդ մասին: 

Նշենք, որ ըստ հրապարակման, նորակոչիկը, ով ընդամենը մեկ օրվա ծառայող է եղել, իրեն նետել է պատուհանից՝ մինչ այդ հայտարարելով, որ չի ուզում ծառայել: